https://arm.sputniknews.ru/20260223/buzhashkhatvoghnern-ashkhatavardzy-stacel-en-ushacumvov-ev-catsr-bvoghvoqi-akcia-azh-i-mvot-99102439.html
Բուժաշխատողներն աշխատավարձը ստացել են ուշացումով և ցածր․ բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ
Բուժաշխատողներն աշխատավարձը ստացել են ուշացումով և ցածր․ բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ
Sputnik Արմենիա
Բուժաշխատողները նշում են` ապահովագրական համակարգը ներդրվել է հախուռն կերպով՝ հաշվի չառնելով առկա բացերն ու խնդիրները։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T11:23+0400
2026-02-23T11:23+0400
2026-02-23T11:23+0400
հայաստան
բողոքի ակցիա
աժ (ազգային ժողով)
բուժաշխատող
առողջության ապահովագրություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99102272_0:0:1280:721_1920x0_80_0_0_fe1c25e0682432385542a612007c175e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկներն աշխատավարձը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր։ Ազգային ժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ այս մասին ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։Նրա խոսքով՝ քանի որ աշխատավարձը բավականին ուշացումով են ստացել, շատերը նաև խնդիրներ են ունեցել բանկային պարտավորությունները մարելու առումով։Նրանք կոչ են անում առողջապահության ոլորտի պատասխանատուներին նստել մի սեղանի շուրջ՝ կառուցողական քննարկումների։Պողոսյանի խոսքով՝ համակարգը մեկնարկել է հախուռն կերպով՝ առանց քաղաքացիների ու նաև բուժաշխատողների պատշաճ իրազեկման։«Դեկտեմբերի 31-ին հիվանդանոցների հետ zoom հարթակում ինչ-որ փաստաթղթեր էին ուզում, անգամ հիվանդանոցների հետ պայմանագրեր չունեին, սակայն հունվարի 1-ից մեկնարկում էր համակարգը։ Ապահովագրությունը ներդրվեց առանց հիմնադրամի ստեղծման, և առ այսօր անհասկանալի է, թե այդ հիմնադրամն ինչպես ու ինչ աշխատողներով է ստեղծվել։ Ներդրման պահին մենք Ապահովագրական հիմնադրամում ունեինք 1 աշխատող՝ տնօրենը»,- նշեց Պողոսյանը։Նրա խոսքով՝ համակարգը ներդրվել է՝ բազմաթիվ բացեր ու խնդիրներ հաշվի չառնելով։ Այն, որ այսօր բուժաշխատողների աշխատավարձերը թերի են հաշվարկվել, հենց այդ բացերի պատճառով է։Բազմաթիվ խնդիրների պատճառ է նաև «Armed» էլեկտրոնային առողջապահական համակարգի հաճախակի խափանումը։ Բժշկական հանրույթը գերծանրաբեռնված է, ու այդ պայմաններում նրանք ակնկալում էին համապատասխան վարձատրություն, ինչը, սակայն, չեղավ։Համատեղությամբ աշխատողներից առողջության ապահովագրության համար կրկնակի գանձում է արվումՀիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։Սոցփաթեթի շահառուների համար կանխարգելիչ հետազոտությունն այլևս պարտադիր չէ. Հովհաննիսյան
2026
Լուրեր
am_HY
Բուժաշխատողները բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի մոտ՝ դժգոհելով ապահովագրական համակարգի թերի մշակումից
Sputnik Արմենիա
Բուժաշխատողները բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի մոտ՝ դժգոհելով ապահովագրական համակարգի թերի մշակումից
2026-02-23T11:23+0400
true
PT2M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99102272_203:0:1194:743_1920x0_80_0_0_e7ff62655756970ce6c6fb2a8cc15bfa.jpg.webp
հայաստան, բողոքի ակցիա, աժ (ազգային ժողով), բուժաշխատող, առողջության ապահովագրություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, բողոքի ակցիա, աժ (ազգային ժողով), բուժաշխատող, առողջության ապահովագրություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Բուժաշխատողները նշում են` ապահովագրական համակարգը ներդրվել է հախուռն կերպով՝ հաշվի չառնելով առկա բացերն ու խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկներն աշխատավարձը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր։ Ազգային ժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ այս մասին ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
«Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30 տոկոսով ցածր աշխատավարձեր, իսկ պոլիկլինիկաներում՝ երբեմն 2-3 անգամ ցածր։ Այս կառույցում շատ ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետները, քանի որ բժիշկներն ու բուժքույրերը սովորաբար վարձատրվում էին պերկապիտալ (մեկ շնչի հաշվով. խմբ․) սկզբունքով, իրենց աշխատավարձը բավականին իջել է»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ քանի որ աշխատավարձը բավականին ուշացումով են ստացել, շատերը նաև խնդիրներ են ունեցել բանկային պարտավորությունները մարելու առումով։
Նրանք կոչ են անում առողջապահության ոլորտի պատասխանատուներին նստել մի սեղանի շուրջ՝ կառուցողական քննարկումների։
Պողոսյանի խոսքով՝ համակարգը մեկնարկել է հախուռն կերպով՝ առանց քաղաքացիների ու նաև բուժաշխատողների պատշաճ իրազեկման։
«Դեկտեմբերի 31-ին հիվանդանոցների հետ zoom հարթակում ինչ-որ փաստաթղթեր էին ուզում, անգամ հիվանդանոցների հետ պայմանագրեր չունեին, սակայն հունվարի 1-ից մեկնարկում էր համակարգը։ Ապահովագրությունը ներդրվեց առանց հիմնադրամի ստեղծման, և առ այսօր անհասկանալի է, թե այդ հիմնադրամն ինչպես ու ինչ աշխատողներով է ստեղծվել։ Ներդրման պահին մենք Ապահովագրական հիմնադրամում ունեինք 1 աշխատող՝ տնօրենը»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ համակարգը ներդրվել է՝ բազմաթիվ բացեր ու խնդիրներ հաշվի չառնելով։ Այն, որ այսօր բուժաշխատողների աշխատավարձերը թերի են հաշվարկվել, հենց այդ բացերի պատճառով է։
Բազմաթիվ խնդիրների պատճառ է նաև «Armed» էլեկտրոնային առողջապահական համակարգի հաճախակի խափանումը։ Բժշկական հանրույթը գերծանրաբեռնված է, ու այդ պայմաններում նրանք ակնկալում էին համապատասխան վարձատրություն, ինչը, սակայն, չեղավ։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։