Պուտինը տեսաուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ և ասել` որն է ռուսական բանակի ուժը

https://arm.sputniknews.ru/20260223/putiny-tesaugherdz-e-hghel-hajreniqi-pashtpani-orva-artiv-ev-asel-vorn-e-rusakan-banaki-uzhy-99097934.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Поздравление Путина с Днем защитника Отечества

Sputnik Արմենիա

Поздравление Путина с Днем защитника Отечества

2026-02-23T08:25+0400

true

PT3M44S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99096765_187:0:1627:1080_1920x0_80_0_0_79fdeb3db7b7e0df86736bc49dbf503a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, ուղերձ, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, վլադիմիր պուտին, ուղերձ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ ՌԴ-ն կշարունակի մեծացնել զինված ուժերի ներուժն ու մարտունակությունը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ այս տոնը անվանելով Ռուսաստանի բանակի և նավատորմի համար հպարտության խորհրդանիշ:

«Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, վետերաններին, զինված ուժերի անձնակազմին և քաղաքացիական անձնակազմին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ»,– ասել Է Պուտինը տեսաուղերձում:

Նա նշել է, որ այս օրն արդեն տասնամյակներ շարունակ Ռուսաստանում նշվում է որպես ամենանշանակալի պետական տոներից մեկը:

«Այս օրը դարձել է մեր պաշտպանների հանդեպ ժողովրդական անկեղծ սիրո խորհրդանիշ, հպարտության օր բանակի և նավատորմի համար, նրանց համար, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայրենիքին ծառայելուն, ովքեր հուսալիորեն պաշտպանում են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, հավատարիմ են զինվորական երդմանը և ազնվորեն, բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական պարտքը», – ասել է Ռուսաստանի պետության ղեկավարը:

ՌԴ նախագահը խոսել է ռուսական բանակի և հասարակության ուժի մասին։

«Մեր բանակի և մեր բազմազգ հասարակության վիթխարի ուժը միասին հաղթելու կարողության մեջ է` հանուն ընդհանուր նպատակների։ Այդպես է եղել դարեր շարունակ, վստահ եմ` այդպես կլինի միշտ։ Խոնարհումս բոլոր նրանց, ովքեր պայքարում են հայրենիքի համար: Հավերժ փառք մեր ժողովրդի համար ընկած հերոսներին», – ասել Է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներն այժմ ուս ուսի հերոսաբար պաշտպանում են երկրի շահերը ռազմական գործողության ընթացքում:

Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի մեծացնել իր զինված ուժերի ներուժն ու մարտունակությունը, ամրապնդել բանակն ու նավատորմը։

Պուտինը ԱԴԾ կոլեգիայի նիստ կանցկացնի. ծրագրված են միջազգային շփումներ

Leave a comment