Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ այսօր որոշում է կայացրել Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչ Նազելի Սարգսյանի միջնորդությունը մերժելու մասին:
Դատարանն արձանագրել է, որ բացակայում է Նաիրա Ալավերդյանին տնային կալանքի տակ պահելու հիմքը, հետևաբար՝ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ենթակա է վերացման:
Նաիրա Ալավերդյանի պաշտպաններ են հանդիսանում փաստաբաններ Մարինե Ֆարմանյանը և Վահագն Քեշիշյանը:
Source