Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան

 ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ:

ՀՀԿ ԳՄ անդամ, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։

Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին»։

Leave a comment