ՊՍԺ-ն դեռ պարտք է Մբապեին

ՊՍԺ-ն դեռ պարտք է Մբապեին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է կատարել իր ֆինանսական պարտավորությունները թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեի հանդեպ:

Ինչպես հաղորդում է իսպանական AS-ը, փարիզյան ակումբը վերջերս վճարել է ևս 4 միլիոն եվրո: Այս փոխանցումից հետո ՊՍԺ-ի պարտքը ֆուտբոլիստին կազմում է մոտավորապես 2 միլիոն եվրո:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է գործընթացն ավարտել հնարավորինս անաղմուկ։ Նշվում է, որ ՊՍԺ-ն հույս ունի համոզել Մբապեին հրաժարվել դատարանի վճռի այն հատվածից, որը պարտավորեցնում է ակումբին պաշտոնական կայքում հրապարակել վճարումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։

Մբապեն 2024 թվականի ամռանն է ազատ գործակալի կարգավիճակով փարիզյան ակումբից տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Leave a comment