NewDay.am-ի՝ «Արմավիրի մարզպետը կռիվ է տալիս «Փառքի անկյունի դեմ» հերոսների նկարները աղբանոցում են» հրապարակումից հետո Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը հերթով զանգել է ուսուցիչներին, հրահանգել գրել, թե հրապարակումը ապատեղեկատվություն է, նախկին ճաշարանն էլ աղբանոցի չի վերածվել։
«Իրարանցման մեջ է․ կիրակի օրով կանչել է նաև հավաքարարին մաքրել է տվել նախկին ճաշարանի տարածքը, հերոսների նկարների ճակատագիրը դեռ հայտնի չէ։ Տնօրենի՝ Լենա Խաչատրյանի որդին դատախազ է, նա գիտի թե իրեն ամեն ինչ կարելի է։ Շնորհակալ ենք անդրադարձի համար։ Հուսանք նկարները պատշաճ վայրում կփակցնեն»,-նշեց մեզ ահազանգած Շահումյանի միջնակարգ դպրոցի սաներից մեկի ծնողը։ Ծնողը ավելի վաղ մեզ տրամադրել էր նաև լուսանկարներ, որում երևում էր, թե որտեղ են տարել «Փառքի անկյունի» նկարները։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզից «Փառքի անկյունի» հետ կապված ահազանգ NewDay.am-ը սատցել էր նաև Նորակերտ գյուղից, տեղում կատարել էինք նկարահանումներ․ բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում։
Անի Գևորգյան