Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են․ ՌԴ ԱԴԾ

Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, բայց երևում է նաև բրիտանական հետքը, հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողը ձերբակալվել է։

ԱԴԾ-ն՝ Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, պարզել է նրա հանցակիցների ինքնությունը։ Նրանք են Ռուսաստանի քաղաքացիներ Վիկտոր Վասինը և Զինաիդա Սերեբրիցկայան, հաղորդում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Leave a comment