ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»–ի ղեկավարի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Նրա թեկնածությունը հաստատել են թատրոնի կոլեկտիվը և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։
Նոր պաշտոնում Աբգարյանը կփոխարինի Արիանա Մնուշկինային, որը 1964 թվականին հիմնադրել է թատրոնը։
Սիմոն Աբգարյանին թատրոնը գլխավորելու առաջարկ էր արվել նաև 2022 թվականին, բայց այն ժամանակ նա հրաժարվել էր այլ ստեղծագործական նախագծերում զբաղված լինելու պատճառով։