2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումը նվազել է 25.4%–ով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.3%–ով` արտահանման անկումը եղել է 25.4%–ով, իսկ ներմուծմանը՝ 4.1%–ով»,– ասված է հաղորդագրությունում:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 12.9 %-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել շինարարության ոլորտում` 24.2%–ով, ծառայությունների ոլորտում՝ 8.5%–ով, առևտրի շրջանառության ոլորտում՝ 0.1%–ով։
Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը, ըստ կառավարության, 2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 3.5%, իսկ սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.7% անկում: