Արամ Հակոբյանը հաղթել է Տաշքենդի Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարում

https://arm.sputniknews.ru/20260221/aram-hakvobjany-haghtel-e-tashqendi-al-beruniy-shakhmati-mijazgajin-mrcasharum-99083487.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98842773_113:0:1024:683_1920x0_80_0_0_85520142f39294344c9d691c7a3821ac.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), արամ հակոբյան, տաշքենդ, մրցաշար

շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), արամ հակոբյան, տաշքենդ, մրցաշար

Բաժանորդագրվել

Հակոբյանը չի կրել ոչ մի պարտություն։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Տաշքենդում ընթացող Al-Beruniy միջազգային մրցաշարի հաղթող է դարձել՝ վաստակելով 5,5 միավոր:

Հայ շախմատիստը 9 տուրում երկու հաղթանակ է տարել և յոթ պարտիա ավարտել ոչ–ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն: Նույն մրցաշարում Շանթ Սարգսյանը 5 միավորով երրորդ տեղում է:

Al-Beruniy միջազգային մրցաշարն անցկացվել է չորս խմբում՝ Masters, Challengers, Futures և Open: Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը խաղացել են Masters մրցաշարում:

Շրջանաձև մրցակարգով առաջնությանը մասնակցել են նաև այնպիսի շախմատիստներ, ինչպիսիք են Շամսիդին Վոհիդովը (Ուզբեկստան), Վոլոդար Մուրզինը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) և այլք:

Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը նույն մրցաշարի Challengers անվանակարգում գրավել է 3–րդ տեղը: Հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր՝ նույնպես ամբողջ մրցաշարն անցնելով առանց պարտության:

Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը Futures անվանակարգում կիսել է 1–3–րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով երկրորդը:

Leave a comment