Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում․ հրդեհը մեկուսացվել է


Փետրվարի 21-ին՝ ժամը 17։16-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։ 


Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Նախնական տվյալներով այրվում է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին։

Leave a comment