Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Բուլղարիա
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Բուլղարիա։
Հավաքականն այնտեղ կմասնակցի փետրվարի 23-ից մարտի 2-ը կայանալիք Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարին:
Այս մասին հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։
Ըստ հաղորդագրության, այս անգամ մրցաշարին մասնակցում է 35 երկրի ավելի քան 350 մարզիկ:
Տղամարդկանց հավաքականը Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի ղեկավարությամբ մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով.
-50 կգ Ռուդոլֆ Գարբոյան
-55 կգ Ժիրայր Սարգսյան
-60 կգ Արթուր Բազեյան
-65 կգ Արթուր Սահակյան
-70 կգ Հարություն Հակոբկոխյան
-75 կգ Մարատ Միքայելյան
-90 կգ Նարեկ Մանասյան
+90 Դավիթ Չալոյան
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը մրցավայր է տարել Էլիդա Քոչարյանին և Անուշ Գրիգորյանին։