Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Գազայի հարցով Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Իր ելույթում ԱՄՆ նախագահը, ի թիվս այլ կոնֆլիկտների, խոսել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության մասին, նշել, որ 32 տարի տեւած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մեծ աշխատանք են կատարել խաղաղության հաստատման ճանապարհին։
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս կառույցի ստեղծման եւ առաջին նիստի մասին, ասում է. «Բախտներս բերեց, որ ընդամենը ասացին` սեղմեք ձեռքերը, եթե Թրամփն ավել բան ասեր, իրոք խայտառակ էինք լինելու աշխարհով մեկ: Ինչ վերաբերում է բուն խորհրդին մասնակցելուն, ապա Նիկոլ Փաշինյանը չէր կարող չգնալ նիստին, չէր կարող, որովհետեւ, իր կարծիքով, սա նախընտրական շրջանում հերթական լուսանկարի համար լավագույն հնարավորություններից մեկն է: Նա կարծում է, որ եթե Թրամփի հետ մի քանի լուսանկար ավել ունեցավ, դրանից իր վարկանիշը բարձրանալու է: Մենք մի ֆիկտիվ նախարար ունենք, որը վերջերս մտքի մի «փայլատակում» արեց՝ պնդելով, որ եթե Փաշինյանը Թրամփի կողքին է նստած, դա փաստում է Հայաստանի միջազգային բարձր վարկանիշի մասին: Չենք խոսում այն մասին, որ Փաշինյանը զուտ «մասսովկայի» դերում էր, սակայն դա այն գինն է, որը պատրաստ է վճարել, իսկ հայ ժողովուրդն իր նախընտրական ֆոտոսեսիաների համար վճարում է 9 միլիարդ 11 մլն դոլար գումար, ուղիղ այդքան գումար Վենսը Հայաստանից տարավ…. Նիկոլին անհրաժեշտ էր նախընտրական լուսանկար ու տեսանյութ, նա ստացավ»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: