Խուզարկություններ Երեւանի տասնյակ հասցեներում. հայտնի է պատճառը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Տեղեկությունն Araratnews-ին փոխանցեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից խուզարկություններ էին նաև Արմավիրում։

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց, որ փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ:

Leave a comment