Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Տեղեկությունն Araratnews-ին փոխանցեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից խուզարկություններ էին նաև Արմավիրում, ինչին նախորդել էր Աջափնյակում տեղի ունեցած կրակոցները։