Հայաստանը կարող է Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս դառնալ. Թուրքիայի էներգետիկայի նախարար 

Քաղաքականություն

20.02.2026 | 18:41

Մենք հույս ունենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև տնտեսական հարաբերությունների վրա։ Այս մասին ադրբեջանական APA-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Ըստ նրա՝ Թուրքիան այս տեսանկյունից աջակցում է կարգավորման գործընթացին։

Ալփարսլան Բայրաքթարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։

«Ըստ էության, կարգավորումը ենթադրում է նաև տնտեսական հարաբերությունների բարելավում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները այս ուղղությամբ։ Հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի բոլոր կողմերի օգտին»,- ընդգծել է թուրք նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment