Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Կառավարության մեքենան Մելիք Ադամյան փողոցով երթևեկում է հանդիպակաց ուղղությամբ:
Օրեր առաջ, երկրորդ գծում կանգնելու համար, տուգանվեց Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի վարորդը: Իշխանության ներկայացուցիչները անարգանքի սյունին էին գամում Կարապետյանի որդուն, մինչդեռ կառավարության անդամները, կամ նրանց սպասարկող մեքենանաների վարորդները ավելի կոպիտ խախտումներ են թույլ տալիս: Սպասենք ՆԳՆ-ի արձագանքին»: