Աջափնյակի կրակոցների դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ

Բաժանորդագրվել

Արյունալի կրակոցների գործով անցնող անձին ձերբակալելու որոշում է կայացվել։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Երևանի Աջափնյակ թաղամասում փետրվարի 18–ին տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական հետապնդումը հարուցվել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Նշված անձին ձերբակալելու որոշում է կայացվել։

Leave a comment