Խայտառակություն է. Թրամփը՝ Չարլզ 3-րդի եղբոր ձերբակալության մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չարլզ III թագավորի եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալությունը, որը կապված է մանկապղծության համար մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին կառավարության տեղեկատվության արտահոսքի հետ, անվանել է «ամոթ», «խայտառակություն» և «վատ իրադարձություն» թագավորական ընտանիքի համար։
«Կարծում եմ՝ սա ամոթ է։ Սա շատ տխուր է։ Սա շատ վատ է թագավորական ընտանիքի համար։ Սա շատ, շատ տխուր իրադարձություն է։ Երբ տեսա դա, շատ տխրեցի»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով նախկին արքայազնի ձեռնաշղթաներով կադրերը։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ անհամբեր սպասում է թագավորի այցին Միացյալ Նահանգներ՝ վերահաստատելով, որ նրա եղբոր ձերբակալությունը իր համար «շատ տխուր իրադարձություն» է։
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Չարլզ III թագավորի կրտսեր եղբորը՝ 66-ամյա արքայազն Էնդրյուին ամերիկացի ֆինանսիստ և երեխաների սեռական շահագործման խմբի ղեկավար Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննության շրջանակներում: