Հանդիպում ունեցա Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի հետ. Ստեփան Սարգսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը գրում է.

Ֆրեզնո–Հայաստան հանրային դիվանագիտություն

ԱՄՆ այցիս շրջանակում պաշտոնական հանդիպում ունեցա Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի (Mayor Jerry Dyer) հետ։

Խոսեցինք Ֆրեզնոյի հզոր հայկական համայնքի մասին, Ֆրեզնո–Էջմիածին քույր քաղաքների հարաբերություններից, ինչպես նաև քննարկում ունեցանք Ֆրեզնոյի պատվիրակության՝ Հայաստան այցի վերաբերյալ՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության աղոթք-նախաճաշին, քույր քաղաք Էջմիածին։

Քննարկեցինք նաև ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների նոր փուլը և տարածաշրջանային զարգացումները։

Քաղաքապետը ներկայացրեց Ֆրեզնոյի զարգացման ծրագրերը և անձամբ շրջայց անցկացրեց։

Հանդիպման վերջում փոխանակեցինք խորհրդանշական նշաններ․ ես փոխանցեցի ՀՀ զինանշանը, նա՝ Ֆրեզնոյի զինանշանը։

Leave a comment