2026 թվականին Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ խորացնելու ջանքերը կշարունակվեն ամբողջ ուժով թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական առումով։
Այս մասին գրում է Fitch Solutions միջազգային վերլուծական ընկերությունը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մտել է իրականացման նախնական փուլ, իսկ տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհառազմավարական ներկայությունը՝ աճել, ինչը մեծացրել է նոր տարանցիկ նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը։
Հոդվածում հիշեցվում է, որ Վաշինգտոնի ակտիվ ներգրավվածությունը սկսվել է 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովից հետո, երբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները ստորագրեցին նախնական խաղաղության համաձայնագիր։
Անդրադառնալով TRIPP-ին՝ զեկույցի հեղինակները նշում են, որ այն (Trump Route for International Peace and Prosperity) կարող է զգալիորեն փոխել տարածաշրջանի լոգիստիկ լանդշաֆտը։
Անդրադարձ է կատարվում նաև փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի այցին տարածաշրջան․ «Այցի ընթացքում նշվեցին համագործակցության լրացուցիչ ոլորտներ՝ կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացում, տրանսպորտային և մաքսային ենթակառուցվածքների արդիականացում, առաջադեմ տեխնոլոգիաների արտահանում և Հայաստանին օգնել Մեծամորի ատոմակայանը ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների հարց։
Կազմակերպությունը կարծում է, որ տարածաշրջանում ներդրումային ակտիվության աճը կարող է նպաստել ինչպես տնտեսական դինամիկայի, այնպես էլ աշխարհաքաղաքական հավասարակշռության վերաձևավորմանը։