Ֆրեզնոյում հանդիպեցի տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ. Ստեփան Սարգսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը գրում է.

ԱՄՆ այցիս շրջանակում Ֆրեզնոյում հանդիպեցի տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Բաց հանդիպման ընթացքում ներկայացրեցի Հայաստանի շուրջ արագ զարգացող գործընթացները՝ ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների նոր փուլը, Ջեյ Դի Վենսի այցի ռազմավարական նշանակությունը, տարածաշրջանային անվտանգությունը, առաջիկա ընտրություններին նախորդող զարգացումները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ընթացող քննարկումները։

Անկեղծ ու ակտիվ հարցուպատասխանից հետո մեկ բան ակնհայտ դարձավ․ տեղեկատվական դաշտում կա լուրջ վակուում, որը հաճախ լցվում է խեղաթյուրված, մանիպուլյատիվ տեղեկություններով։ Երբ փաստերը ներկայացվում են ամբողջական ու օբյեկտիվ, մարդիկ արագ տարբերում են իրականությունը աղմուկից։

Շնորհակալություն Ֆրեզնոյի համայնքին՝ բարձր մակարդակի քննարկման համար

Leave a comment