Տիգրան Կարապետյանը Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն է

Բաժանորդագրվել

Մեր մարզիկը պոկում վարժությունում 148 կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների ու մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ևս մեկը հասավ հաջողության։ 75կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը երկամարտի 323կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Մեր մարզիկը պոկում վարժությունում 148 կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը։

Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ընթացքում բարձրացնելով 175 կգ-ը` ապահովեց առնվազն արծաթե մեդալը և՛ հրում վարժությունում, և՛ երկամարտում։

Ոսկե մեդալի համար պայքարը ընթացավ մեր մարզիկի և լեհ Կոնրադ Լոզուգայի միջև։

Տիգրանը երկու անգամ փորձեց բարձրացնել 181 կգ-ը, բայց երկու անգամն էլ անհաջող։ Այսպիսով` Տիգրան Կարապետյանը երկամարտի 323 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Leave a comment