Իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքների վերաբերյալ։
«Ռուսական կողմը վերահաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական-դիվանագիտական լուծումների որոնմանը՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքներին համապատասխան»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։