Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թայվանում Լուսնային Նոր տարվա տոնակատարությունը ժամանակավորապես դադարեցվել է տաճարի առաջնորդի հետ կապված միջադեպի պատճառով, ում ինքնազգացողությունը վատացել է նախագահ Լայ Չինգ-տեի մասնակցությամբ հանրային միջոցառման ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, տաճարի առաջնորդ Լին Պեյհոն եղել է նախագահի մոտ կանգնած պաշտոնյաների շարքում, երբ հանկարծակի իրեն վատ է զգացել և փսխել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տարեց տղամարդու ինքնազգացողությունը վատանում նախքան փսխելը։ Կեղտոտվել է նաև նախագահի շորի։
Դեպքից հետո Լինը մի կողմ է քաշվել և հենվել սեղանին, իսկ անձնակազմն ու օգնականները արագ օգնություն են ցուցաբերել։ Միջոցառումը ժամանակավորապես դադարեցվել է։