Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. Կոբախիձե

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. Կոբախիձե

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը: 

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում իր ելույթում:

«Տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին առանձնահատուկ նշանակություն են ստանում Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդումը, խաղաղ համակեցության և երկխոսության շարունակումը:

Վրաստանն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ գործընթացը և հույս ունի, որ տարածաշրջանը կհասնի տնտեսական զարգացման»,- ասել է Կոբախիձեն:

Leave a comment