Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդին:
Այս մասին «Известия»-ին ասել է Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում մշտական դիտորդ Սալահ Աբդել Շաֆին․ «Մեր կարծիքով, նա (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն) ռազմական հանցագործ է և պետք է դատվի իր հանցագործությունների համար, այլ ոչ թե լինի Խաղաղության խորհրդի անդամ»,- հրատարակությանը ասել է դիվանագետը:
Ավելին, դեսպանը ընդգծել է, որ Գազայի հատվածի մարդասիրական կարիքները խորն են: «Գազայի հատվածի կրած կործանարար պատերազմից հետո այնտեղ գործնականում ոչինչ չի մնացել: Իսրայելը ոչնչացրել է ենթակառուցվածքները, առողջապահական համակարգը, կրթական ոլորտը և դպրոցները: Այսօր Գազայի հատվածը բացարձակապես ամեն ինչի կարիք ունի»,- նշել է դիվանագետը: