Բժիշկը զգուշացրել է սրտի համար ցուրտ եղանակին սուրճ խմելու վնասակարության մասին

Ցուրտ եղանակին սուրճ խմելը կարող է մեծացնել սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, «Գազետա»-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ Շոթա Կալանդիան։

Կալանդիայի խոսքով՝ սուրճը հատկապես վտանգավոր է դառնում ցուրտ եղանակին: Բժիշկը բացատրել է, որ դա տեղի է ունենում, քանի որ կոֆեինը խթանում է ադրենալինի արտադրությունը, արագացնում է սրտի աշխատանքը և արյան ճնշումը, իսկ ցուրտն ինքնին սթրեսային է օրգանիզմի համար:

Մասնագետը բացատրել է, որ ցածր ջերմաստիճաններում մաշկի և վերջույթների արյան անոթները ռեֆլեքսորեն նեղանում են, ինչը մեծացնում է ծայրամասային դիմադրությունը և լրացուցիչ ծանրաբեռնում է սիրտը: Խառնուրդին կոֆեին ավելացնելը կարող է վատթարացնել վիճակը: Փորձագետը շեշտել է, որ սա հատկապես վտանգավոր է հիպերտոնիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ կամ անկանոն սրտի բաբախյունի հակում ունեցող մարդկանց համար:

Կալանդիան ընդգծել հավելել է, որ ցուրտ եղանակին սուրճի միզամուղ ազդեցությունը կարող է մեծացնել ջրազրկումը, առաջացնել արյան խտացում ու խաթարել միկրոշրջանառությունը: Բժիշկը խորհուրդ է տվել ըմպելիքը խմել տաք սենյակում և ընտրել չափավոր թունդ սուրճ: Սրտի հիվանդություն ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն կոֆեինի ընդունումը ցուրտ եղանակին։

Leave a comment