Թրամփը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը․ ABC

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը. հաղորդում է ABC-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում քննարկվում են Իրանի դեմ գործողությունների տարբեր տարբերակներ, որոնցից մեկը միջուկային, ռազմական և կառավարական օբյեկտների դեմ հզոր հարվածն է։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփը քննարկում է նաև Իրանի ռազմական և կառավարական օբյեկտների դեմ սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը, որպեսզի Թեհրանին ստիպի համաձայնվել Վաշինգտոնի համար նախընտրելի պայմաններին՝ միաժամանակ խուսափելով լիարժեք հարձակումից։

Աղբյուրների փոխանցմամբ՝ նման հարվածը կարող է իրականացվել մի քանի օրվա ընթացքում։

Leave a comment