Արտակարգ դեպք, Աշտարակի կամրջի վրա «Գազել» է այրվել․ Shamshyan

 

Երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ կատարող «Газель» մակնիշի բեռնատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Leave a comment