Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինին և նրան նշանակել է Թուրքիայում դեսպան։
Ռուսաստանի ղեկավարի հրամանագրերը փետրվարի 20-ին տեղադրվել են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։ Պուտինը նաև Գեորգի Բորիսենկոյին նշանակել է փոխարտգործնախարարի թափուր պաշտոնում։
Վերշինինը Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարն էր 2018 թվականի մարտից, նախկինում աշխատելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն։
2011 թվականից Վերշինինը նաև Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի հարցերով արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչն էր։