Խաղաղության խորհուրդը կքննարկի ոչ միայն Գազայի, այլև այլ թեժ կետերի հարցը․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խաղաղության խորհուրդը կզբաղվի ոչ միայն Գազայի հատվածով, այլև այլ համաշխարհային թեժ կետերում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպված Խաղաղության խորհրդի առաջին նիստը եզրափակելով։

«Մենք կլուծենք Գազայի խնդիրները, մենք կդարձնենք Գազան շատ հաջողակ և անվտանգ։ Եվ մենք, կարծում եմ, կշարժվենք առաջ և կզբաղվենք աշխարհի թեժ կետերով։ Մենք, հավանաբար, կարող ենք դա շատ հեշտությամբ անել», – ասել է Թրամփը։

«Մենք դա կանենք նաև այլ վայրերում», – կրկնել է նա՝ առանց մանրամասնելու։

Ավելին, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ Խաղաղության խորհուրդը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ։ 

«Այն օգնության կարիք ունի։ Այն ունի անհավանական ներուժ։ Բայց այն մեծ օգնության կարիք ունի», – նշել է Թրամփը՝ հավելելով կարող են նույնիսկ ֆիզիկապես վերանորոգել շենքը (ՄԱԿ-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակի)»։

Դիմելով հանդիպման մյուս մասնակիցներին՝ նա հաստատել, որ ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել համագործակցությունը առաջիկա տարիներին։

Leave a comment