Ադելիա Պետրոսյանին օլիմպիական ցուցադրական ելույթների են հրավիրել

Բաժանորդագրվել

Պետրոսյանը գեղասահորդների ցուցակում ներառվել է կազմակերպիչների որոշմամբ։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի գեղասահքի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանին հրավիրել են Միլանի օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։

18-ամյա գեղասահորդուհին ցուցակում ընդգրկվել է կազմակերպիչների որոշմամբ։ Ցուցակում են նաև օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն (ԱՄՆ) և ճապոնուհիներ Կաորի Սակամոտոն (արծաթ) և Ամի Նակային (բրոնզ)։

Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթները կկայանան փետրվարի 21-ին։

Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը կանանց մենասահքի օլիմպիական մրցաշարում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը՝ վաստակելով 214,53 միավոր։ Պետրոսյանի ազատ չմշկասահքը բեմադրվել է Nocturne No. 1 in D Minor և Yo Soy Maria ստեղծագործությունների ներքո։ Ցավոք, Ադելիան համարի սկզբուն ընկավ` քառակի պտույտը կատարելիս։ Ավելի վաղ ՌԴ գործող չեմպիոն Պյոտր Գումեննիկը նույնպես վեցերորդ տեղն էր զբաղեցրել 2026 թվականի Օլիմպիական խաղերում։

Leave a comment