«Ագրեսիայի դեպքում Իրանը թշնամու բոլոր բազաները կդիտարկի որպես թիրախներ»․ Իրավանի | ՄԱՄՈՒԼ.ամ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ԱՄՆ կողմից հնչած սպառնալիքներից հետո հայտարարել է, որ «թշնամական ուժի» բոլոր բազաները կլինեն հակահարվածի օրինական թիրախներ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին (Մեծ Բրիտանիան՝ փետրվարին) ուղղված նամակում Իրավանին նշել է, որ Իրանը չի ձգտում լարվածության կամ պատերազմի, բայց կպատասխանի «վճռականորեն և համաչափորեն»՝ իր դեմ ռազմական ագրեսիայի դեպքում։

«Տարածաշրջանում թշնամական ուժի բոլոր բազաները, սարքավորումները և ակտիվները կլինեն օրինական թիրախներ Իրանի պաշտպանական գործողությունների շրջանակում։ Միացյալ Նահանգները լիարժեք և անմիջական պատասխանատվություն կկրի ցանկացած անկանխատեսելի և անվերահսկելի հետևանքների համար»,- նշվում է նամակում։

Leave a comment