Վարքային կանոններ՝ արտակարգ իրավիճակների ժամանակ․Արդարադատության նախարարությունն ու ՆԳՆ-ն անցկացրել են ուսուցողական դասընթաց

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ և Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության համապատասխան մասնագետների մասնակցությամբ՝ Արդարադատության նախարարությունում անցկացվել է «Նախարարության և ենթակա մարմինների աշխատողների գործողություններն ուժեղ երկրաշարժի և հրդեհի դեպքում» թեմայով սեմինար-դասընթաց:

Հանդիպումը կրել է ուսուցողական բնույթ, որի նպատակն է նախարարության և ենթակա մարմինների աշխատակիցներին ծանոթացնել, իրազեկել անվտանգության կանոնների պահպանմանը՝ տեխնածին աղետների, երկրաշարժերի և հրդեհների ժամանակ։

Հանդիպմանը մասնակցում էին Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, գործակալության պետեր, նախարարության աշխատակիցներ:

Leave a comment