Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում՝ Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղիկներ են խոնարհել

Փետրվար 19,2026 19:33

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ «Գիրք նվիրելու օրվա» կապակցությամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վահագն Տոնոյանը և դեսպանության աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում՝ Մեծն բանաստեղծի շիրիմին։

Նույն օրը նրանք այցելեցին Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիսի գյուղի հանրային դպրոց։

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ դեսպանությունը դպրոցին նվիրեց հայ և վրաց գեղարվեստական գրականություն, որին հաջորդեց աշակերտների մասնակցությամբ Թումանյանին նվիրված գրական միջոցառումը։

Ավարտին, դպրոցի տնօրեն Հրանուշ Խուբլարյանը՝ կարևորելով օրվա նշանակությունը, շնորհակալություն հայտնեց գրադարանը նոր գրքերով համալրելու համար։

 

Վրաստանում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment