Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է 12 տրիլիոն դոլարի նախագծեր՝ պատժամիջոցների վերացման դիմաց, կեղծ է։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նա The Economist-ի տարածած տեղեկատվությունը կեղծ է որակել։
Ըստ Դմիտրիևի՝ պատժամիջոցների վերացումը, վերջին հաշվով, թելադրվում է հենց ԱՄՆ շահերից։ Նա նշել է, որ ամերիկյան ընկերություններն արդեն կորցրել են ավելի քան 300 միլիարդ դոլար՝ լքելով ռուսական շուկան։