https://arm.sputniknews.ru/20260219/bagrat-srbazani-kalanqy-erkaradzgvec-2-amsvov-98989654.html
Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Sputnik Արմենիա
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի կարծիքով` «Սրբազան պայքարի» գործով միակ իրավական որոշումը կլինի գործի կարճումը։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T16:44+0400
2026-02-19T16:44+0400
2026-02-19T16:45+0400
բագրատ սրբազան
կալանք
դատ
դատարան
սրբազան պայքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94172838_0:0:1600:901_1920x0_80_0_0_1ce5ede706b0069bf0b64240043bd518.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարեց դատախազի միջնորդությունը, որը պահանջում էր 3 ամսվա կալանք։Հանրային մեղադրող Հայկ Հովաննիսյանը որպես հիմնավորում նշեց, թե գործը նախնական դատալսումների փուլում է և Բագրատ սրբազանը կարող է խոչընդոտել ընթացքին։ Դահլիճը միջնորդությունը դիմավորեց «ազատություն» վանկարկումներով։Սրբազանի փատաբան Հովհաննես Խուդոյանը շետեց գործընթացի հակաիրավական լինելը և նշեց, որ այս գործով միակ իրավական որոշումը կլինի գործ կարճումը։Բագրատ Սրբազանը նշեց, որ ինքը չի ընդունելու «տնային կալանք» խափանման միջոցը։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94172838_0:0:1424:1067_1920x0_80_0_0_a2ff5c6945e8181a0db2082579f9e4e1.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, կալանք, դատ, դատարան, սրբազան պայքար
բագրատ սրբազան, կալանք, դատ, դատարան, սրբազան պայքար
16:44 19.02.2026 (Թարմացված է: 16:45 19.02.2026)
Բաժանորդագրվել
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի կարծիքով` «Սրբազան պայքարի» գործով միակ իրավական որոշումը կլինի գործի կարճումը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարեց դատախազի միջնորդությունը, որը պահանջում էր 3 ամսվա կալանք։
Հանրային մեղադրող Հայկ Հովաննիսյանը որպես հիմնավորում նշեց, թե գործը նախնական դատալսումների փուլում է և Բագրատ սրբազանը կարող է խոչընդոտել ընթացքին։ Դահլիճը միջնորդությունը դիմավորեց «ազատություն» վանկարկումներով։
Սրբազանի փատաբան Հովհաննես Խուդոյանը շետեց գործընթացի հակաիրավական լինելը և նշեց, որ այս գործով միակ իրավական որոշումը կլինի գործ կարճումը։
Բագրատ Սրբազանը նշեց, որ ինքը չի ընդունելու «տնային կալանք» խափանման միջոցը։
«Չեմ ընդունելու նաև գրավ. դրա բացարձակ անհրաժեշտությունը չկա։ Չեմ ընդունելու էլեկտրոնային սարքը՝ այդ «դնչկալը», ոտնակապը. երկրից բացակայելու արգելքն է, որն ամենավիրավորականն է։ Միակ տարբերակն այստեղից գնալն է, սակայն սա էլ ազատություն չէ, այլ պայմանների փոփոխություն»,– ասաց Սրբազանը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը
երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին
երկարացվեց ևս երեք ամսով։