Կարևոր պահանջներ վիզայի հարցազրույցին ներկայանալու համար. պարզաբանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը


ԱՄՆ դեսպանատունը ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին է ներկայացնում մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել վիզայի հարցազրույցին ներկայանալու համար:


 


«Ուշադրությո՛ւն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին.


 


տպեք և ձեզ հետ բերեք DS-160 դիմումաձևի հաստատման էջը, որի վերևի աջ անկյունում պետք է անպայման երևա անհատական շտրիխ-կոդը՝ իր հաստատման համարով։


 


 


DS-160 դիմումաձևը հաստատեք (sign and submit) հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։


 

Դեսպանատան պետական տոների ցանկը տեսնելու համար այցելել այստեղ:


 


Համոզվե՛ք, որ DS-160 դիմումաձևի հաստատման համարը համապատասխանում է ձեր՝ հարցազրույցի ամրագրման ժամանակ մուտքագրած համարին։


 


Այս հրահանգներից որևէ մեկին չհետևելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և դուք ստիպված կլինեք նոր օր ամրագրել»,- նշված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ24

Leave a comment