Հարգելի՛ քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ մասնակցային բյուջետավորման գործընթացում կատարվել են մի քանի կարևոր փոփոխություններ, որոնք նպատակ ունեն լուծելու նախկինում բարձրաձայնված խնդիրները:
Նոր կարգավորումները միտված են հավասարակշռելու բնակավայրերի միջև մրցակցային հնարավորությունները և ավելի մրցունակ դարձնելու փոքր բնակավայրերին վերաբերող առաջարկները: Այսպիսով, հնարավոր կլինի ստեղծել առավել արդար և ներառական միջավայր համայնքային նախաձեռնությունների համար։
Երկրորդ կարգավորումը, որը նույնքան կարևոր է, վերաբերում է տվյալ տարում չավարտված ծրագրերի ֆինանսավորմանը: Այն սահմանում է, որ եթե բյուջետային տարվա ավարտին ծրագրի առնվազն 70 տոկոսն իրականացված կլինի, ապա սկսված ծրագրերի ավարտի վերջնաժամկետը հնարավոր կլինի երկարաձգել առավելագույնը ևս 6 ամսով և տրամադրել ամբողջական ֆինանսավորում:
Նշված կարգավորումները նպատակ ունեն ապահովել, որ մասնակցային բյուջետավորումը շարունակի զարգանալ որպես արդյունավետ գործիք և խթանել համայնքների կայուն առաջընթացը: