Բաքվի դատարանի՝ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ որոշումը ոչ միայն արդարության վերականգնում է, այլև գրեթե 30-ամյա հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտ, որը մեծ տառապանքներ է պատճառել ադրբեջանական ժողովրդին։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հակամարտությունների լուծման եզակի ռազմաքաղաքական մոդելը խթանելով և հակամարտությունից հետո խաղաղության օրակարգ նախաձեռնելով՝ Ադրբեջանը նաև ապահովել է, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվողները, այդ թվում՝ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և ուրիշներ, պատասխանատվության ենթարկվեն», – գրել է Հաջիևը։