Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտն» առաջին հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում:
Երկրորդ տուրում երևանյան ակումբը 5:3 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դիֆերդանժին»: «Յունիսպորտի» կազմում գոլի հեղինակ են դարձել Պուտրուս Վասիլևը, Արթուր Մելքոնյանը, Մարկինյոսը, Գարեգին Մաշումյանը և Միհրան Դերմենջյանը:
6-րդ խմբի առաջին տուրում հայկական ակումբը 0:2 հաշվով պարտվել էր լիտվական «Կաունո Ժալգիրիսին»: Հոկտեմբերի 30-ին «Յունիսպորտը» խմբային փուլը կավարտի հունական «Դուկասի» դեմ հանդիպումով: 6-րդ խմբի խաղերն անցկացվում են Լյուքսեմբուրգում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախնական փուլում «Յունիսպորտը» հաղթել էր էստոնական «Տալինին» (5:1), իսլանդական «Ռեյկյավիկին» (14:1) ու գերմանական «Վայլիմդորֆին» (5:2) և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։