Բռունցքներ, վիրավորանքներ, քաշքշուկ. ԱԺ-ում իրավիճակը թեժացավ

Բռունցքներ, վիրավորանքներ, քաշքշուկ. ԱԺ-ում իրավիճակը թեժացավ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս ամբիոնից Քոչարյանի դաշինքից մի կարկառուն ներկայացուցիչ եկել է, խոսում է կոռուպցիայից, ով խոսի կոռուպցիայից, դուք տուշոնկա գողացող Մանվելի օգնականն եք եղել»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

Տեղից արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որին ի պատասխան Չախոյանն ասաց. «Ֆեյքը ոտքիցդ գլուխ ես, այ տուշոնկա գողացող Մանվելի օգնական: Մյուս անգամ, որ այս ամբիոնին կմոտենաս ու կխոսես կոռուպցիայից, այդ ժամանակ բարի եղի նաև ներկայարցու, թե տուշոնկա գողացող Մանվելից դատախազությունը որպես ապօրինի գույք քանի գույք է պահանջում»:

Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ Չախոյանն ասաց. «Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգ ու տակը զբաղվում է  քաղաքականությամբ, ձեր հայրը, հորեղբայրը, հորեղբոր որդին, անգամ նախարարություն էր պատրաստվում բացել մեր երկրում, որն իր ձևակերպմամբ պետք է բավարարեր բոլոր կանանց ու մինչև այսօր դրա համար ներողություն չեք խնդրել»:

Նարեկ Կարապետյանը սկսեց տեղից գոռալ, Չախոյանն էլ նշեց. «Արան ոտքիցդ գլուխ ես»:

Սկսվեց հրմշտոց, պատգամավորները մոտեցան իրար ու սկսեցին քաշքշել:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ հատուկ չի հայտարարում ընդմիջում, որ բոլորը դա տեսնեն. «Կողմնորոշվեք ծեծկռտուք լինելո՞ւ է, ես սպասում եմ, ընդմիջում չեմ հայտարարելու, ինձ թվում է՝ բավարար է, զբաղեցրեք ձեր տեղերը, շարունակենք նիստը»,-ասաց Ռուբինյանը, սակայն քաշքշուկը շարունակվեց, իրավիճակն ավելի թեժացավ, պատգամավորներն անցան բռնուցքների, սկսեցին հարվածել միմյանց, Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում:

Leave a comment