Քաղաքականություն
19.02.2026 | 14:29
Շվեդիայի խորհրդարանում կառավարության 2026 թվականի արտաքին քաղաքականության հայտարարությունը ներկայացնելիս Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը։
«Շվեդիայի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին և ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությանը», – նշել է Ստեներգարդը։