Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է տեղի ունենում։
«Մենք իսկապես տեսնում ենք տարածաշրջանում լարվածության սրացման աննախադեպ աճ», – լրագրողներին ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ․ «Այդպիսով մենք կոչ ենք անում մեր իրանցի ընկերներին և տարածաշրջանի բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»։