Դավիթ թագավորի ժամանակներից ի վեր Երուսաղեմը եղել է հրեա ժողովրդի հավերժական մայրաքաղաքը․ Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Միավորված ազգերի կազմակերպությունում խոսել է Պաղեստինի մասին։

«Դուք հորինել եք այսպես կոչված Պաղեստին պետությունը, կարծես նման պետություն գոյություն ունի կամ երբևէ գոյություն է ունեցել: Պարզապես երբեք Պաղեստինյան պետություն չի եղել: Դուք խոսում եք օկուպացված տարածքների մասին: Ինչպե՞ս կարելի է դրանք խլել մի կազմավորումից, որը երբեք գոյություն չի ունեցել, մի ազգից, որը միշտ այնտեղ է եղել»,- հայտարարել է հրեական պետության ԱԳ նախարարը:

«Ավելի քան 3000 տարի՝ Դավիթ թագավորի ժամանակներից ի վեր, Երուսաղեմը եղել է հրեա ժողովրդի հավերժական մայրաքաղաքը և այդպես էլ կմնա հավերժ: Արևմտյան Երուսաղեմը Երուսաղեմ է: Մեկ Երուսաղեմ՝ Իսրայելի ինքնիշխանության ներքո»,- նշել է Սաարը:

Leave a comment