ԿԸՀ-ն՝ Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների մասին


Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝


 


Եզդի՝ 31 հազար 79


Ռուս՝ 14 հազար 76


Ասորի՝ 2 հազար 755


Քուրդ՝ 1 հազար 663


 

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե:


 


Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:


Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:

Դիտումների քանակ2

Leave a comment