Վալերիյ Օսիպյանի գործն արդեն դատարանում է

Քաղաքականություն

Վալերիյ Օսիպյանի գործն արդեն դատարանում է

ՀՀ նախկին ոստիկնապետ Վալերիյ Օսիպյանի եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանի վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան:

Գործը մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել էր ՀՀ նախկին ոստինակապետ Վալերիյ Օսիպյանին եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր:

Դատախազությունը նրանց ծանուցագիր է ուղարկել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու համար:

Հրապարակված տեղեկատվության մեջ չկան տվյալներ,ուստի դիմեցին դատախազություն։ Խոստացան պատասխանել ավելի ուշ։

Իսկ Վալերիյ Օսիպյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Հակոբյանն «Ա1+»–ին հայտնեց, որ նա ապօրինի գույք չունի, դատաքննության ընթացքում դա կապացուցեն: Իսկ թե ինչ գույքի կամ գույքերի մասին է խոսքը, փաստաբանը ձեռնպահ մնաց մեկնաբանություն տալուց:

 

Leave a comment