Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդանյանի լուսանկարը և գրել.
«Արցախը եղել է, կա և կլինի։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի»։
Ռուբեն Վարդանյանի բարձր, արժանապատիվ կեցվածքը Բաքվի դատարանում ինձ հիշեցրեց Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկը» պատմվածքի բանտում գտնվող հերոսին։
Բանտում նա դիմանում է անասելի տանջանքների։ Նրան զսպաշապիկ են հագցնում (ցավ պատճառելու դաժանագույն միջոց), իսկ նա կարողանում է ինքն իրեն հասցնել կատարելության, հոգին անջատել մարմնից և սավառնել տարբեր աշխարհներ։
Ռուբեն Վարդանյանը հայ մարդու կատարելության օրինակ է, և ժամանակի ընթացքում մենք նրա կարիքը ավելի ու ավելի շատ ենք զգալու։ Երբեք պետք չէ հուսալքվել, հուսահատվել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը։ Նրա ազատությունը մենք տեսնելու ենք»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: