ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Ընտրություններին երեք ամիս կա, բայց ՔՊ-ն անհանգիստ է, վախենում են Գյումրու սցենարից, իշխանության գողը իրենք են, բանալին էլ իրենց ձեռքն է, ինչի՞ց են այդքան վախեցած։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ալիևի տփոցից հետո կզել են, մեզ են մեղադրում՝ թե խաղաղություն չենք ուզում, ո՞ր քաղաքական ուժն է ասել, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, Ալիևը վազում է ստորագրի, մե՞նք չենք թողնում», – մեկնաբանեց քաղաքագետը։
Խոսելով օրերս կայացած ՔՊ կուսակցության պատգամավորների ցուցակի ընտրության արդյունքների մասին՝ Սուրենյանցը նկատեց, որ 38 ՔՊ-ական չի քվեարկել Փաշինյանի օգտին, ինչը նշանակում է, որ պատրաստ են ներսից բանալիները հանձնել, հիացած չեն իր վարած քաղաքականությամբ։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։